Իրանը ցանկանում է օգնել Եվրոպային
Իրանը կարող է հոգալ Եվրոպայի էներգետիկ կարիքների մեծ մասը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին, փոխանցում է IRNA-ն։
«Եթե բանակցությունները միջուկային համաձայնագրի շուրջ հաջող լինեն, Իրանը կկարողանա ապահովել Եվրոպայի կարիքների մեծ մասը էներգետիկայի ոլորտում: Իհարկե, Եվրոպային անհրաժեշտ են մեր կարողություններն այս ոլորտում»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, երկիրը նավթի և գազի հարուստ պաշարների շնորհիվ էներգիայի կարևոր աղբյուրներից մեկն է։ Թեհրանը պահպանել է իր ներկայությունը էներգետիկ շուկայում նույնիսկ պատժամիջոցների տակ։