Աֆղանստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
Առնվազն ութ մարդ է զոհվել Աֆղանստանի արևելյան մասում գտնվող Կունար նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։
Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը գավառի արևելքում ուժեղ ցնցումներ են գրանցվել։ Ավերվել են տասնյակ բնակելի շենքեր, զոհերի թիվը ճշտվում է։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Աֆղանստանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադ քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք։