Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական ուղղաթիռ է կործանվել
Թուրքական բանակի ռազմական ուղղաթիռ է կործանվել Իրաքի հյուսիսում՝ «Քրդական բանվորական կուսակցության» կազմավորումների դեմ գործողության տարածքում։
Միջադեպի մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, ինչի հետևանքով այն կործանվել է։
Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող ութ մարդկանցից յոթը փրկվել է, նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ։ Եվս մեկ զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են.