Ծագող Արևի երկիրը Ռուսաստանն է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Կամչատկայում բնապահպանական ֆորումի ժամանակ։
Երկրի ղեկավարի խոսքով՝ աշխարհագրորեն Ռուսաստանն իսկապես սկսվում է Կամչատկայից։
«Ընդհանուր առմամբ, մեր երկիրը սկսվում է մարդուց, որտեղ որ նա ապրում է»,- ասաց նախագահը։
Բացի այդ, նա հավելել է, որ Ռուսաստանը կարելի է անվանել ծագող արևի երկիր։ Նա ասել է, որ Սախալինը և Կամչատկան գտնվում են Ճապոնիայի արևելքում, իսկ ավելի արևելք՝ Նոր Զելանդիան և Չուկոտկան։
«Կա ընդամենը 60 կմ նեղուց և վերջ, այնուհետև Ամերիկա մայրցամաքն է: Այս առումով Ծագող Արևի երկիրը Ռուսաստանն է»,- եզրափակել է Պուտինը։