Դավութօղլուն տեղեկացրել է Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ լայնամասշտաբ գործողությունների մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Ստանբուլի Սուլթանահմեդ հրապարակի պայթյունից հետո 48 ժամվա ընթացքում թուրքական բանակը լայնամաշտաբ գործողությունների ընթացքում 200 ԻՊ-ի անդամ է ոչնչացրել: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Ստամբուլի պայթյունից հետո 48 ժամվա ընթացքում թուրքական բանակը Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի տարածքում Իսլամական պետության ահաբեկիչներին պատկանող 500 հենակետ է ոչնչացրել: 200 ԻՊ-ի անդամ ոչնչացվել է: «Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունը ոչնչով չի տարբերվում Լոնդոնի և Փարիզի ահաբեկչություններից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին և արագ ապաքինում ցանկանում վիրավորներին: Խաղաղ բնակչության դեմ իրականացված գործողությունները անհապաղ պետք է պատժվեն մեր կողմից և դա արդեն տեղի է ունենում»,- հայտարարել է Դավութօղլուն: