Մեզ սպասարկող մեքենաների տեխզննման հետ կապված պրոբլեմ ունենք. Գյումրիում պարեկները տուգանել են Երևանի քաղաքապետին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական խորհրդակցություն: Պարեկային ծառայության հետ կապված հարցերի քննարկման ժամանակ, քաղաքապետ Հրաչ Սարգսյանը նկատեց, որ Գյումրի այցելության ժամանակ պարեկային ծառայությունն իրենց տուգանել է՝ տեխզննման համար:
Քաղաքապետը դիմեց համապատասխան գծով պատասխանատուին և հորդորեց ուսումնասիրել հարցն ու զեկուղել, թե ինչու քաղաքապետարանին սպասարկող մեքենաներն ունեն տեխզննման հետ կապված պրոբլեմներ:
Մանրամասները՝ տեսանյութում