Էներգոդարում երեք ուժգին պայթյուն է որոտացել. TACC
Զապորոժիեի շրջանի Էներգոդարում, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը, երեք ուժգին պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախնական տվյալներով՝ աշխատել է ՀՕՊ համակարգը։
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Ինչպես նշում է գործակալությունը, Էներգոդարի փողոցներում պահպանվում է հանգիստ իրավիճակը, իսկ քաղաքի բնակիչների համար շարունակում է գործել պարետային ժամը։