Ուկրաինան Գերմանիայից Leopard 2 տանկեր է խնդրել
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կիրակի օրը՝ սեպտեմբերի 4-ին, հանդիպման ժամանակ առաջարկել է ուղիներ, որոնցով Գերմանիան կարող է կազմակերպել Leopard 2 տանկերի մատակարարումը, հայտնում է RBC-Ukraine-ն։
Շմիհալը մանրամասնել է, որ չի կարող բացահայտել զրույցի բոլոր պայմանավորվածությունները և մանրամասները։
«Բայց մենք Ուկրաինայի համար տանկերի և այլ ռազմական համակարգերի վերաբերյալ հարցերը քննարկել ենք բացարձակապես կառուցողական»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը շատ լավատես է տանկերի ձեռքբերման հեռանկարի վերաբերյալ։