Իրանում ձերբակալվել են լրտեսներ, ովքեր աշխատել են Իսրայելի համար
Իրանական հետախուզությունը հայտնել է, որ անցյալ շաբաթ ձերբակալված բահայական կրոնական խմբավորման տասն անդամ մեղադրվել է Իսրայելի օգտին լրտեսելու մեջ, գրում է The Times of Israel-ը:
Ըստ Գլխավոր հետախուզության տնօրինության՝ ձերբակալվածներից երկուսը վերապատրաստվել են Հայֆայի բահայական կենտրոնում, այնուհետև նրանք ստեղծել են լրտեսների ցանց ողջ Մազանդարանում (Հյուսիսային Իրան):
Թեև հայտարարության մեջ նշվում է միայն 12 կասկածյալի մասին, Բահայիի միջազգային համայնքից անցյալ շաբաթ հայտնել են, որ ընդհանուր առմամբ 14 մարդ է ձերբակալվել, որոնցից 13-ը երիտասարդներ են:
Բահայիի միջազգային համայնքը հայտարարել է, որ կրոնի հետևորդների ձերբակալությունները ռեպրեսիաների արշավի մի մասն էին, որը ներառում էր, ի թիվս այլնի, ձերբակալություններ, ծեծ, տների քանդում և բարձրագույն կրթություն ստանալու մերժում: