Կրեմլում խոսել են Չեչնիայի ղեկավարի պաշտոնից Կադիրովի հնարավոր հեռանալու մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հնարավոր հեռանալը զբաղեցրած պաշտոնից։
Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է, որ նման լուրերը իրական չեն։
«Իսկապես, մենք տեսանք այդ լուրերը և եթե ճիշտ եմ հասկանում, այդ լուրերը ոչ մի կերպ չեն իրականանում։ Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ նա շարունակում է ղեկավարել Չեչնիայի Հանրապետությունը»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռամզան Կադիրովն ասել էր, որ ռուս նահանգապետերի մեջ ինքն է երկարակյացը։ «Ես ինքս նկատեցի, որ շատ երկար եմ նստել այս պաշտոնին։ Կարծում եմ, որ լիովին արժանի էի անժամկետ և երկարատև արձակուրդի»,- ասել է նա։