2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը
Քաղաքականություն

Ջալալ Հարությունյանը որևէ բանով առավել չէ նրանցից, որոնց կալանավորել են․ «Ցոր»–ի զորամասի մարտկոցի զոհված հրետանավորների իրավահաջորդների ներկայացուցիչ

Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն, անդրադառնալով իրավական գործընթացներին, որոնք առնչություն ունեն իր վստահորդների պահանջների հետ, գրել է․««Ցոր»-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը, կարծես թե, իր արդյունքն է տալիս.

1. 25.08.2021թ-ին Դ-20 ՀԴ-ն 1-ին մարտկոցի հրամանատար Գևորգ Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Երկու բառով ասած՝ թշնամու կողմից հարձակման պահին զինվորներին թողել էր միայնակ և իր կաշին փրկելու համար ճողոպրել մարտի դաշտից: Արժանիորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ քրեական գործը գտնվում է դատարանում:

2. 02.09.2022թ-ին մեղադրանք առաջադրվեց Ջալալ Հարությունյանին 2003թ-ի ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով ((երկու դրվագ) համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին) այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն: Առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Անհասկանալի պատճառներով Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինչ չի դիմել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Նշեմ, որ Ջալալ Հարությունյանը որևէ բանով առավել չէ ո՛չ Գևորգ Գևորգյանից և ո՛չ էլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձաստիճան այն սպաներից, ում մեղադրանք է առաջադրված և կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրված:

 3. Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցոր-ի զորամասին հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ: Հույսով ենք, նախաքննական մարմինը մյուսների գործողություններին էլ կտա համարժեք (թեև մյուսներին գործողությունները համարժեք չի գնահատվել) իրավական գնահատական: Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողները շարունակելու են պայքարել, որպեսզի բոլոր մեղավորների գործողություններն արժանանան համապատասխան իրավական գնահատականի և ստանան համարժեք պատիժներ»: