Ալիևը Պուտինին տեղեկացրել է Փաշինյանի և Միշելի հետ հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռախոսով տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ նախագահները քննարկել են նաև երկկողմ օրակարգի որոշ գործնական հարցեր, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
«Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։