Թուրk «յութուբեր»-ը 25 օր հանգիստ շրջել է Երևանի փողոցներում ու շփվել հայերի հետ (տեսանյութ)
«Ինչ միամիտ էինք, երբ ասում էինք՝ մինչև թուրkը Երևան՝ տուններս չգա, մարդիկ չեն սթաթվի, չեն արթնանա»:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոհար Սրապիոնյանը` տեղադրելով նաև թուրք «յութուբեր»-ի տեսանյութը։ Վերջինս անարգել ու հանգիստ քայլում է Երևանի փողոցներում։
«Հիմա թուրkը Երևանում է, ասում է՝ եկել եմ գրավելու պապերիս հողը, հանգիստ քայլում է մարդկանց կողքին, խոսում հետները, բռնող չկա, բան ասող չկա...
դե թող սրա նման մեկ հոգի հայ գնա բաքու, սենց նկարահանում անի:
Լավաշ ռեստորան է մտնում, լավ, էնտեղ էլ ինքնասիրություն չկա՞... մնացածը հեչ:
Թուրkը Երևանում է, մարդիկ, մեր տներում, ես չգիտեմ՝ սա ում տան կողքին է տուն վարձել, վաղը հայրենակիցների նման էս գազանը ում է մորթելու, բայց մենք հանգիստ ապրում ենք, լավ մեր միջի ինքնապաշտպանության սենսորը լրիվ սվիչ օֆ ռեժիմ ա՞
Դե, որ էսպես է, ուրեմն արդար է, որ հայ ազգը վերանա»,-գրել է Գոհար Սրապիոնյանը: