Կոլումբիայում պայթյունի հետևանքով ութ ոստիկան է զոհվել
Կոլումբիայի Հույլա նահանգում անհայտ անձինք ռումբ են տեղադրել ոստիկանական մեքենայի ճանապարհին։ Նախագահ Գուստավո Պետրոյի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների ութ աշխատակից։
«Ես խստորեն դատապարտում եմ պայթյունը, որի հետևանքով սպանվեց ութ ոստիկան»,- գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ Պետրոն կոչ էր արել երկրում գործող բոլոր զինված խմբավորումներին հրաժարվել բռնությունից և երկխոսություն սկսել կառավարության հետ։
Կոլումբիայի ոստիկանապետ Էնրի Սանաբրիան թվիթերում գրել է, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել Սան Լուիս՝ հետաքննության համար։