Թեհրանը չի ցանկանում գործարք կնքել․ Walla
Իրանի հետ բանակցություններում անմիջականորեն ներգրավված եվրոպացի պաշտոնյան իսրայելական Walla կայքին ասել է, որ իրանցիները, ի պատասխան միջուկային համաձայնագրի նախագծին, փորձել են կրկին բարձրացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետաքննության հարցը։
Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ և եվրոպական տերությունները կարծում էին, որ խնդիրն արդեն լուծված է.«Իրանի պատասխանն ակնհայտորեն անտրամաբանական էր։ Նա կրկին անդրադարձել է Եվրամիության կողմից ներկայացված համաձայնագրի նախագծում ՄԱԳԱՏԷ-ի հետաքննությունների վերաբերյալ պարբերությանը։ Համաձայնագրի նախագծի այս կետում մենք առավելագույն ճկունություն ենք ցուցաբերել, և իրանցիներն արդեն համաձայնել են դրա հետ օգոստոսի 15-ի իրենց նախորդ պատասխանում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։
Եվրոպացի պաշտոնյան հավելել է. «Իրանի նոր պատասխանի միակ մեկնաբանությունն այն է, որ նրանք չեն ցանկանում գործարք կնքել, հենց այն ժամանակ, երբ մենք 18 ամսվա ընթացքում ամենամոտն ենք համաձայնության»: