Երևանում ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար գրասենյակ է բացվել. ներկա է եղել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը
Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երևանում բացվեց նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը:
Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։
Դեսպան Սվենսոնը ներկա էր բացման արարողությանը` Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ի նշան նախաձեռնության աջակցության: