Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Նիկոլ Փաշինյանն Արցախում իշխանափոխությո՞ւն է ծրագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջերս գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախում ծրագրում են վերադասավորումներ իրականացնել: Այդ նպատակով են պայքարի դաշտ դուրս բերվել արցախյան շրջանակներին հայտնի «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը եւ հանրային սեկտորի մի խումբ հայտնի ներկայացուցիչներ՝ ի դեմս Արթուր Օսիպյանի: Տեւական ժամանակ է՝ այս խումբն Արցախում հանրահավաքներ է իրականացնում՝ հրաժարականների պահանջով: 

Ցուցարարները պահանջում են Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, պետական նախարար Արտակ Բեգլարյանի, ֆինանսների նախարար Վահան Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, ոստիկանապետի: Պաշտոնյաների նմանօրինակ ցանկի ընտրությունն ինքնին մատնում է, որ պայքարն ուղղորդված է, եւ փորձ է արվում կառավարման համակարգից հեռացնել պաշտոնյաների, ովքեր, այսպես ասած, գլխացավանք կարող են դառնալ, քանի որ ինքնուրույն մտածողություն ունեն: Գաղտնիք չէ, որ մինչեւ տարեվերջ Արցախը նոր Սահմանադրություն է ունենալու, եւ հաջորդ տարի արտահերթ ընտրություններ են կայանալու, քաղաքական դաշտն էլ պետք է հստակեցվի․ հասկացվի՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, եւ ապագայում որքանով կպահպանեն իրենց կարգավիճակն այսօրվա քաղաքական ուժերը, իսկ մինչ այդ այսպիսի պայքարով կարելի է որոշակի ուժերի դիրքերն ամրապնդել, ցուցարար հիշյալ անձինք էլ Արցախի սորոսական հատվածի կարկառուն ներկայացուցիչներն են:


Սակայն Տիգրան Պետրոսյանի եւ Արթուր Օսիպյանի համատեղ պայքարը վերջերս ֆորմատային փոփոխության է ենթարկվել: Պետրոսյանն օգոստոսի 26-ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց է իրականացնում, սակայն դրան չի միացել Արթուր Օսիպյանը:
Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ եթե Պետրոսյանին կառավարում են Երեւանից՝ Նիկոլ Փաշինյանն է նրա գործողությունների հետեւում կանգնած, ապա Արթուր Օսիպյանը ենթարկվում է Արայիկ Հարությունյանին: Առհասարակ, Արցախում խոսում են, որ Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ վերջին շրջանում լարվածություն է առաջացել, եւ դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ Արցախն ու նրա նախագահը բացառապես ռուսական կողմնորոշում ունեն, իսկ Փաշինյանը դեպի Եվրոպա է ձգտում եւ անգամ թուրքերին ու ադրբեջանցիներին ավելի լավ է վերաբերվում, քան ռուսներին։ Իսկ Պետրոսյանին, ըստ լուրերի, ամբողջությամբ ուղղորդում են հայաստանյան շրջանակներից, նա մտերիմ է «Կապավոր» ՍՊԸ ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի հետ, ով էլ իր հերթին մտերիմ է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: Արման Հակոբջանյանն այն անձն է, ով 2021 թվականի համապետական ընտրությունների օրը ՔՊ կենտրոնական գրասենյակում իշխանականների հետ հետեւում էր ընտրությունների արդյունքներին:

Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն Արցախում ձեւավորվող իր ընդդիմության միջոցով առայժմ խնայում է Արայիկ Հարությունյանին եւ, ասենք, նրա՝ իբրեւ կառավարող բուրգի ամենավերին օղակի հրաժարականը պահանջել չի համարձակվում, քանի որ ռուսական կողմը Հարությունյանի հետ սերտորեն աշխատում է եւ դեմ է նրա հեռանալուն։ Դա է պատճառը, որ այս պահին Երեւանից միայն որոշ պաշտոնյաների հրաժարականներն են պահանջում, սակայն կան տեղեկություններ, որ եթե փողոցում ծավալվող շարժումը որոշակի թափ հավաքի, Փաշինյանը, գալիք ընտրություններին ընդառաջ, կարող է խաղի մեջ մտցնել ՏԿԵ նախարար, իջեւանցի Հայկ Խանումյանին եւ նրա միջոցով իշխանափոխություն իրականացնել: Խանումյանը, հիշեցնենք, Փաշինյանի կողմից հովանավորվում է, եւ նաեւ այդ պատճառով է, որ չնայած անցնում է չարաշահումների քրեական գործով, ու Արցախի դատախազն ԱՀ նախագահին միջնորդել է դադարեցնել Խանումյանի լիազորությունները, սակայն վերջինս շարունակում է պաշտոնավարել եւ իրականացնել կարեւոր դերակատարում, ինչի ականատեսը եղանք Բերձորի ու Աղավնոյի բնակիչների տեղահանման գործընթացի իրականացման ժամանակ:


Գալով հրաժարականներին՝ չգիտես ինչու են ընտրվել հենց այս անձինք։ Ասենք՝ Արցախում կա ներքին գործերի նախարարություն, որի կազմի մեջ է մտնում ոստիկանությունը, բայց պայքարողները պահանջում են ոստիկանապետի, ոչ թե ՆԳ նախարարի հրաժարականը։ Ոստիկանապետն Արտեմ Հարությունյանն է՝ Ջալալ Հարությունյանի եղբայրը: Իսկ Ջալալ Հարությունյանին, անգամ երեկ մեղադրանք առաջադրելուց հետո, ակնհայտ է, որ այդքան էլ չեն թիրախավորում, այլ փորձում են իրենց բռի մեջ պահել։

Պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ Փաշինյանի թիրախում հայտնվելու պատճառ ունի: Մեզ պատմեցին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի վերջին նիստերից մեկի ժամանակ նա ընդդիմացել է Նիկոլ Փաշինյանին: Դավիթ Բաբայանը նույնպես ՀՀ իշխանությունների սեւ ցուցակում է։ Գաղտնիք չէ, որ Դավիթ Բաբայանն ընդգծված ռուսամետ է եւ հրապարակային հարցազրույցներում պարբերաբար խոսում է սորոսականների եւ Արեւմուտքի դեմ։ Բացի դա՝ բազմիցս հայտարարել է, որ Արցախի համար գոյություն ունեն կարմիր գծեր, այն է՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը։ Եթե սրան գումարենք նաև այն, որ այս խնդիրներով պայմանավորված միջգերատեսչական կապ Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների միջեւ գոյություն չունի, իսկ Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներն արդեն մեկ տարուց ավելի է՝ չեն հանդիպել միմյանց, ապա պարզ կդառնա, թե ինչու են Բաբայանի հրաժարականը նույնպես պահանջում: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա Արցախում նա այն մարդկանցից է, ում սիրում ու հարգում են, իսկ ինքը չի կարող կառավարվել հայաստանյան գործող  իշխանությունների կողմից, ուստի նա էլ պետք է հեռանա: Ահա, այսպիսի ծրագիր է իրականացնում ՀՀ իշխանությունն Արցախում, որի անվտանգության երաշխավորը չէ եւ որից հիմնավորապես հրաժարվել է, սակայն չի հրաժարվել այնտեղ իր համար ցանկալի իշխանություն ձեւավորելու մտքից»: