Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արցախում կասկածում են մեղադրանքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության հռչակման օրը Ստեփանակերտ էին այցելել պատգամավորներ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններից, եւս երկու պատգամավոր՝ «Քաղպայմանագրից»՝ Ռուստամ Բաքոյանը եւ Լիլիթ Սարգսյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Արցախում էր Տիգրան Աբրահամյանը, ով հաճախ է լինում Արցախում։ Նրա հետ եկել էր նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը, իսկ «Հայաստան» խմբակցությունից եկել էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը, մի փոքր ուշացումով Ստեփանակերտ հասան նաեւ պատգամավորներ Արամ Վարդեւանյանն ու ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։

Վահե Հակոբյանն ու մյուսները ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտի հուշահամալիրում, որից հետո նրան լրագրողները մի քանի հարց ուղղեցին Արցախի անկախության, ներկայիս իրավիճակի, ինչպես նաեւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին կալանավորելու եւ Հայաստանի իշխանությունների կողմից հիմա էլ նրան Շուշին հանձնելու մեջ մեղադրելու վերաբերյալ։ Առհասարակ՝ երեկ Արցախում բոլորի մտքում եւ շուրթերին այդ թեման էր, եւ լրագրողներն էլ բոլորին այդ հարցերն էին տալիս։ Վահե Հակոբյանը լրագրողներին ասաց․ «Արզումանյանի մեղադրանքը լուրջ չէ, իսկ Վանեցյանին ու Ծառուկյանին մեղադրելն անհեթեթություն է»։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լեւոն Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե նորմա՞լ է, որ Շուշին հանձնելու մեջ են մեղադրում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին: «Կասկածում եմ, նման բան չի կարող լինել»,- ասաց Մնացականյանը:

Նաեւ նշեց, որ ինքը որեւէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ` խուսափելով ասել, թե ինչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու եւ Արցախն այս վիճակին հասցնելու մեջ»: