Բոսֆորում դարձյալ վթար է տեղի ունեցել․ նեղուցը կրկին փակ է
Բրիզա բեռնատար նավի վթարի պատճառով Բոսֆորում նավերի տեղաշարժը դադարեցվել է, հայտնում է Թուրքիայի առափնյա պահպանությունը։ Բրիզան Ստամբուլից ուղեւորվում էր Ուկրաինա։
Բոսֆորի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, գրում է Anadolu-ն։
Վերջին անգամ Բոսֆորն արգելափակվել էր սեպտեմբերի 1-ին Ուկրաինայից Ստամբուլ ճանապարհին բեռնատար նավի պատճառով։