Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Axios․ Հայաստանը հայտնել է ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորության մասին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». իհարկե՝ ոչ. Ռուբեն Մելիքյան Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Միջազգային քրեական դատարանը ճգնաժամի մեջ է. ԱՄՆ սպառնալիքները և ներքին խնդիրները Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա ԱՄՆ բանակում հաստատել են իրենց զինծառայողների մահը Հորդանանում Ուկրաինան հայտնել է զոհերի մասին Օդեսայի մարզում՝ ռուսական հարվածների հետևանքով Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Հրապարակվել է երկրների համաշխարհային վարկանիշն ըստ ինտերնետի արագության. ո՞ր տեղում է Հայաստանը Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ Պատարագ Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀաքերները կոտրել են Քենիայի նախագահի կայքը և գումար պահանջել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներինԶԼՄ-ներ․ Wildberries-ի պահեստին հասցված հարվածների վնասը կարող է գերազանցել 100 մլրդ ռուբլին Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Արսենալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 100 միլիոն եվրո Ադրբեջանում զինծառայող է զոհվել զորավարժությունների ժամանակ Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորմանը. Լավրով Ի՞նչ եմ ես հասկանում ֆուտբոլից․ Դոնալդ Թրամփը՝ Անգլիայի հավաքականի պարտության մասին Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Տավուշում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ՝ 10-12-րդ դասարաններում ամբողջությամբ նոր չափորոշիչներով սովորող դիմորդների համարԲագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր ՎրթանեսԳեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը
Երևանի օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըՌեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է նախարարության ոսկե մեդալով (տեսանյութ)Մոսկվայի քաղաքացիները կարող են առցանց մասնակցել պետդումայի ընտրություններին՝ անկախ գտնվելու վայրից«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացումՏամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակիցԻմացեք, որ խմում եք արտեզյան ջուր, որը կա, բայց թեկուզ այլ կարիքների համար չեն տալիս նորմալ գրաֆիկով․ Հովհաննիսյան (տեսանյութ)Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն ԱզիզյանԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինԴաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում... լա՛վ, բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում. իրավապաշտպանԹրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով՝ անտառային հրդեհների ծխի պատճառով
Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայերի բողոքների վերաբերյալ
Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև պատերազմի. Արտակ ԶաքարյանՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին. Bloomberg
Մամուլ

«Մարտի 1»-ի գործը, ըստ էության բացահայտված է». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 83. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է վարչապետ դառնալու հենց առաջին օրվանից եւ տարբեր առիթներով: Իր վարչապետության 100-ամյակի առիթով հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ի 10 քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից:

Չի կարող լինել այդպիսի բան, եւ խնդրում եմ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որեւէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք, բոլոր մարդասպաններով նստելու եք, եւ սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից»: Ապա նա մի քանի անգամ տարբեր առիթներով հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Նույն 100-օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ՝ օգոստոսի 17-ին, նա հայտարարեց. «Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում: Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետեւյալն է. «Մարտի 1»-ի գործը, ըստ էության բացահայտված է», – հայտարարել էր նա: Տարիներ անց նա սկսեց իր համար սկզբունքային հարցից կամաց-կամաց հետ կանգնել եւ մանեւրել: 2021 թվականի մարտի 1-ին նա հայտարարեց. «Ճիշտ է՝ մարտի 1-ին կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում տեղի է ունեցել դա, բացահայտված է»։

Ի՞նչ է նշանակում՝ ֆոնը բացահայտված է: Սա դեռ վերջը չէ. արդեն ապրիլի 14-ին նա հայտարարեց. «Ես չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորները ինչ կարգավիճակ ունեն հիմա, բայց բացահայտում ասելով՝ մենք նկատի ունենք ճշմարտության բացահայտումը: Ի վերջո, այդ նյութերը կան, նյութերը չեն այրվելու, ես ենթադրում եմ, որ դրանք մի իքս պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող է ուղղակի հրապարակվել, եւ դուք կտեսնեք՝ «Մարտի 1»-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է»:

Թե ինչն է Փաշինյանը բացահայտում համարում, անհասկանալի է, բայց փաստ է, որ այս պահի դրությամբ 10 զոհերին սպանելու համար ոչ ոք ճաղերի հետեւում չէ, «Մարտի 1»-ի գործն էլ բացահայտված չէ: Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: