Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը» հիմնված է լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված 5 սկզբունքների վրա․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական
բանակցությունները «խաղաղության պայմանագրի» շուրջ հիմնված են լինելու
Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա․
հայտնում է Interfax.az-ը։
«Այս հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային
ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը,
ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը և
հաղորդակցությունների բացումը։
Այս սկզբունքներն առաջարկվել են Հայաստանին Ադրբեջանի կողմից։ Հայաստանի
վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվել է նաև երկու օր առաջ
Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ»,- Իտալիայում լրագրողներին ասել է
Ալիևը։