Քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում կայանատեղիներում դրված կանգնակները հեռացվում են․ Երևանի քաղաքապետարան
Ավտոկայանատեղիներում մեքենաների
կայանումն արգելող արկղեր, փայտե և երկաթե կոնստրուկցիաներ. Երևանի
քաղաքապետարանը հասարակական կարգի պահպանության ծառայության միջոցով
շարունակում է ստուգայցերը՝ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում
կայանատեղիներում դրված կանգնակները հեռացնելու համար:
Տնտեսվարողների անօրինական գործունեության
հետևանքով հաճախ խաթարվում է քաղաքի երթևեկությունը: Հայտնաբերվող
կանգնակները տեղում դուրս են բերվում:
Խնդրի լուծման նպատակով շրջայցերը լինելու են շարունակական: