Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը ռազմական հաղթանակ տանի պատերազմում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան կշարունակի հումանիտար, տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և ամրապնդել եվրոպական միասնությունը՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու և նրա հաղթանակը կանխելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը ռազմական հաղթանակ տանի պատերազմում», - ասել է Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների հետ։
«Մենք պետք է պատրաստվենք երկար պատերազմի», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ դա կսրի լարվածությունը ուկրաինական ատոմակայանների շուրջ։