Հարգելի ռեժիսորներ, հետ կանգնեք Օթելլոն բեմադրելու «հանցավոր» մտքից․ հնարավոր է Նիկոլը մտածի՝ ինքն է Աննային խեղդում, և ձեզ դատեն․ Նարեկ Մալյան (տեսանյութ)
Ես ակնկալում եմ, որ դատարանն անպայման ինձ կպատժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Մալյանը հասկացել է՝ չի կարելի բեմադրել որևէ ներկայացում, որը դուր չի գալիս իշխանություններին։
«Թող սա «դաս» լինի բոլորի համար ու ոչ մի ներկայացում չբեմադրեն․ ասենք՝ Շեքսպիրi «Օթելլո»-ն, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլի կարող է դա իրեն վերագրել ու մտածել, որ ինքն է Աննա Հակոբյանին խեղդում։ Դրա համար թող ես դատվեմ, որ դա դաս լինի բոլոր ռեժիսորների համար։ Հարգելի՛ ռեժիսորներ, ներկայացում բեմադրողներ, նայեք ինձ ու հետ կանգնեք այդ «հանցավոր» մտքից, մի բեմադրեք ոչ մի բան»,- սարկազմով ասաց Մալյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրվում է Երևանի Բաղրամյան պողոտայում Ռումինիայի նախկին նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարությունը պատկերող պերֆորմանսի համար։