Այս գործը ծնվել է Փաշինյանի բնազդային վախերից․ փաստաբանը՝ «Չաուշեսկուի գործի» մասին
Այս գործն ամբողջությամբ խեղկատակություն է։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի բնազդային վախերից է ծնվել այս գործը։ Այս մասին հայտարարեց Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի դեմ՝ բեմադրության համար հարուցված քրգործի մասին։
Աթանեսյանի խոսքով՝ կարծես մենք Համլետի տրագեդիայի մեջ ապրենք։ Ի՞նչ է նշանակում բեմադրության համար մարդուն դատել։ Եվ եթե դու հայրենիքդ չես դավաճանել, ապա ինչի՞ց ես վախենում։
«Սա վրեժխնդրություն է․ մանր մարդու վրեժխնդրություն։ Ցանկացած նորմալ մարդու հասկանալի է, թե ինչ է կատարվում։ Որպես փաստաբան, հուսամ, որ դատարանը կիրականացնի արդարադատություն և, բնականաբար, կունենանք արդարության դատավճիռ։ Հակառակ դեպքում կլինի մեր երկրի հերթական խայտառակությունը»,- ասաց Աթանեսյանը։