Ես թոշակի անցած մարդ եմ եղել․ Մնացականյանը կասկածում է, որ Շուշին հանձնելու մեջ մեղավոր է Արզումանյանը (տեսանյութ)
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը չի կարծում թե, Շուշին հանձնելու մեջ մեղավոր է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:
«Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել»,- ասաց նա լրագրողների հետ զրուցյում՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը։
«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվելու է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,- ասաց Մնացականյանը։
Նա նաև նշեց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ։
«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է դուք գիտեք՝ ով, հարցերն ուղղեք իրեն»,- ասաց նա:
Հարցին, թե ով թույլ տվեց, որ հանձնվի Շուշին, Մնացականյանը պատասխանեց. «Ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես: Ես թոշակի անցած մարդ եմ եղել»: