Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
Սեպտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ տելեգրամյան ալիքը:
Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն առաջիկայում։