Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը ապրիլի 9-ին է
Արդեն հայտնի է դարձել Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը: 35-ամյա Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսը:
Մենամարտը տեղի կունենա ապրիլի 9-ին, գրում է ESPN-ը: Մենամարտի անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Քննարկվում են Բեռլինի, Նյու Յորքի եւ Լաս Վեգասի տարբերակները: