Եթե ձեզ թվում ա՝ բոլոր հարցերը թույլատրելի են ու պետք է պատասխանել՝ չարաչար սխալվում եք․ Բալասանյանը՝ նկարում ադրբեջանցու ձեռքը սեղմելու մասին (տեսանյութ)
Ադրբեջանցիների հետ որևէ գաղտնի պայմանավորվածության չենք գնացել, չենք գնալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու էր նա նկարում սեղմում ադրբեջանցու ձեռքը։
Ճշտող հարցին, թե դեմ լինելով «վերելակային բանակցություններին», արդյոք հենց ի՞նքն է վարում նման քաղաքականություն ու գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերում, Վիտալի Բալասանյանը նկատեց, թե տոն օր է և չի ուզում պատասխանել հարցերի։
Հերթական հարցապնդմանն արձագանքելով՝ Բալասանյանը վրդովվեց․ «Եթե ձեզ թվում ա, որ բոլոր հարցերը թույլատրելի են ու պետք է պատասխանել՝ չարաչար սխալվում եք»։
Մանրամասները՝ տեսանյութում