Ընդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. Աբրահամյան
Հասարակություն

3.2 մլրդ դրամ` երևանյան հանգստի գոտիները վերակառուցելու համար. Հրաչյա Սարգսյանն այցելել է բարեկարգվող տարածքներ (տեսանյութ)

Մայրաքաղաքի ինքնատիպ միջավայրն ընդգծող երևանյան հանգստի գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով քաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է այգիների և պուրակների բարեկարգման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանատուների ուղեցությամբ այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին ստեղծման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել, ծրագիրն օրվա պահանջ էր:

«Երևանում ունենք բավականին այգիներ, որոնք այս պահի դրությամբ չեն գործում: Ընդհանուր մեր քաղաքականությունն այն է, որ վերականգնենք չգործող այգիները՝ հետո նոր մտածենք նորերը հիմնելու մասին:

Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով առանձանցող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում լիարժեք հանգստի հարմարավետ պայմաններ կստեղծվեն: Հաշվի առնելով ներդրումների ծավալը՝ ծրագրի ավարտ է նախանշվում 2023 թվականը:

«Մեր գլխավոր խնդիրն է՝ վերականգնել Խորհրդային Միության տարիներին կառուցված այս հուշարձանի նախկին տեսքը՝ շատրվանային համալիրի նույն ծավալով: Շատրվանները քաղաքը հովացնելու գործառույթ ունեն, և փորձելու ենք ջրատեխնիկական մասն այնպես կազմակերպել, որ ունենանք նույն ծավալի ջրթողում, որքան եղել է Խորհրդային Միության տարիներին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև այգու հարակից երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը՝ քաղաքապետի հանձնարարությամբ կիրականցվեն նախագծման աշխատանքներ:

«Մինչև 2023թ. ավարտը կամ 2024թ. գարուն՝ այդ հատվածը ևս ամբողջությամբ կավարտենք: Քաղաքում կունենաք ևս մեկ հարմարավետ միջավայր, որտեղ քաղաքացիների համար լավ ժամանցի տեղ կլինի: Կցանկանամ, որ յուրաքանչյուրս հոգ տանենք քաղաքի մասին, չաղտոտենք, քանի որ բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են հանրային վայրերի բարեկարգման համար, մեր քաղաքացիների վճարած հարկերից է և դրանք պետք է արդյունավետ կառավարենք, որպեսզի կարողանանք այն բազում խնդիրները, որոնք ծառացած են Երևանի առաջ, լուծել»,- ընդգծում է քաղաքապետը:

Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն:

Տասնամյակներ շարունակ սպասարկման ու խնամքի բացակայությունը հետք են թողել նաև մայրաքաղաքի սրտում գտնվող այգիներում ու պուրակներում: Համայնքը վերակառուցման աշխատանքներ կիրականացնի նաև Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում:

Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Այստեղ խնդիրը մի փոքր այլ է. այգու զգալի հատվածը տնօրինում է վարձակալը:

«Տարածքը վարձակալությամբ է տրվել տասնյակ տարիներ առաջ, և վարձակալը որոշել է ինչ-որ աշխատանքներ կատարել: Ցանկանում եմ ասել, որ եթե որևէ տարածքի վարձակալ, երբ որոշում է քաղաքի պուրակներում կամ այգիներում կանաչապատում իրականացնել, պետք է տարածքի կառուցապատման, կանաչապատման նախագիծը համաձայնեցնի մեզ հետ: Մեր կազմակերպությունը ստեղծվել է հենց նրա համար, որ ամբողջ քաղաքն ունենա մեկ ձեռագիր: Կազմակերպությունն իր կողմից պատրաստ է նույնիսկ գծել և վարձակալին հանձնել համապատասխան նախագիծ, որ գրագետ կանաչապատում արվի: Այստեղ կա նաև ոռոգման խնդիր, և մենք պատրաստ ենք օժանդակել ու ոռոգման ավտոմատացված համակարգ ներդնել»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Կարծում եմ, որ համատեղ կկարողանանք այդ տարածքը բարեկարգել՝ լավ միջավայր ստեղծելով մեր համաքաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Տեղեր կան, որ մասնավորն ավելի լավ է պահպանում, և շատ դեպքերում դա մասնավոր հատվածի պարտականությունն է, տեղեր ունենք, որ համայնքն է լավ կանաչապատել, և այդ օրինակներից մեկը Սարյանի պուրակն է, որտեղ համալիր լուծում է տրված. բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, ոռոգման ցանց է անցկացվել, կանաչապատման խնդիրներն են լուծվել: Նախատեսում ենք, որ քաղաքի կենտրոնում գտնվող Կոնսերվատորիայի հարակից այգին նույնպես կբարեկարգենք: Ընդհանուր առմամբ՝ բոլոր այգիները պետք է բարեկարգենք»,- նշում է քաղաքապետը:

«Հանգստի գոտիների հիմնանորոգում, նոր հանգստի գոտիների կառուցում հոդվածով այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է 1.2 մլրդ դրամ: Նաև բակային տարածքների հիմնանորոգման համար է մեծ գումար հատկացված՝ մոտ 2 մլրդ դրամ: Ընթացիկ տարում 3.2 մլրդ դրամ է նախատեսված կանաչապատ տարածքներն ավելացնելու և քաղաքն առավել հարմարավետ դարձելու համար»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել հարմարավետ կենսամիջավայր: Բոլոր նախաձեռնությունների մեկնարկը տրված է, իսկ ծրագրերի հիմքում քաղաքի համաչափ զարգացման սկզբունքն է: