Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Հասարակություն

Այստեղ գերեզմանոց չէ, որ մեռելների նկարները փակցնեն․ քոլեջի տնօրենը անարգել է զոհված ուսանողներին նվիրված հիշատակ-պատը. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․

2021թ. նոյեմբերի 4-ից որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2022թ. մարտի 25-ից Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում տնօրեն է նշանակվել Անգին Արշակյանը, որի պաշտոնավարման ողջ ընթացքը նշանավորվել է մարդու գիտակցության մեջ որևէ կերպ չտեղավորվող իրադարձություններով: Այս ողջ ընթացքում տնօրենը դարձել է բազմաթիվ անհեթեթ իրավիճակների, բանսարկությունների, խարդավանքների և խառնաշփոթի էպիկենտրոն՝ կոլեկտիվում ստեղծելով անառողջ մթնոլորտ, ինչպիսին երբեք չէր եղել:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը անարգել է քառօրյա և 44-օրյա պատերազմում քոլեջի զոհված ուսանողների հիշատակը, քանդել է քոլեջի ուսանողների և դասախոսների կոշմից պատրաստված պատը՝ ասելով, որ «այստեղ գերեզմանոց չէ, որ մեռելների նկարները փակցնեն»: Հիշատակի պատը սրտի կսկիծով, սակայն մեծ սիրով և ոգևորությամբ պատրաստվել էր ուսանողների և դասախոսների կողմից, սակայն ամառային արձակուրդների ընթացքում տնօրենը որոշել է քանդել այն՝ առանց կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու: Կոլեկտիվի հարցին թե ուր են նկարները, տնօրենը առանց խղճի խայթ և ամոթ զգալու հանգիստ պատասխանել է, որ սա գերեզմանոց չէ, որ մեռելների նկարներ փակցվեն: Պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում կոլեկտիվը համոզվեց, որ Անգին Արշակյանը զուրկ է մարդկային բոլոր բարձր արժեքներից, չունի սկզբունքներ, չի փայլում բարեկրթությամբ, բայց որ ունակ է նման ստոր, քստմնելի և նողկալի արարքի, սպասելի չէր: Այս արարքը հարուցեց կոլեկտիվի արդարացի զայրույթը և վրդովմունքը: Աներևակայելի է, թե ինչպես է տնօրենի ձեռքը գնացել դիպչել այդ նկարներին, իջեցնել պատից, չէ՞ որ նրանք իրենց կյանքն էին զոհել հանուն մեր բարօրության: Հարց է առաջանում. Արդյոք նման քայլի ընդունակ կինը իրավունք ունի ղեկավարել կրթական հաստատություն և սերունդներ կրթել:

Տնօրենի պաշտոնավարման ընթացքում քոլեջը դարձավ կոնֆլիկտային իրավիճակների թատերաբեմ, որին ականատես եղան ուսանողներ, ծնողներ, ինչը անընդունելի է, սակայն ինտրիգային իրավիճակները անկանխատեսելի են և անկառավարելի դասախոսական և վարչական անձնակազմի կողմից, քանի որ անմիջական հրահրողը տնօրենն է: Աշխատանքային օրը քոլեջում սկսվում է գոռգոռոցներով, մեղադրանքներով , տարբեր աշխատողներին ուղղված սուտ զրպարտանքներով, ուսանողների և ծնողների մոտ դասախոսներին վիրավորելով: Սա կարծես սովորական աշխատելաոճ լինի տնօրեն Անգին Արշակյանի համար: Ցանկացած փոքր հարց, որը նախկինում հեշտորեն և արագ լուծում էր ստանում, դարձավ անվերջանալի քննարկումների, «թերացումների բացահայտումների» առիթ: Ամեն կերպ ջանում է ցույց տալ, որ նախկինում ամեն ինչ սխալ է արվել, արվել է թերացումներով, որի համար ջանք չի խնայում ( նույնիսկ դիտավորությամբ գործողություններ է կատարում, օրինակ, մատյաններ են կեղտոտվում):

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից, դասախոսական և վարչական անձնակազմի հետ առաջին հանդիպման ժամանակ, Ա. Արշակյանը հայտարարեց, որ քոլեջը հայտնվել է ծանր կացության մեջ՝ «ուռճացված» հաստիքների պատճառով, որին հետևեց կրճատումների և ազատումների անվերջ շարքը: Կոլեկտիվը աստիճանաբար նոսրացավ, բաժանվեց տասնամյակների վաստակ և ավանդ ունեցող տաղանդավոր և գիտակ դասախոսներից, նվիրված աշխատողներից և այդ ամենին լուռ հետևեց՝ հավատալով և վստահելով նորանշանակ տնօրենի խոսքին և գիտակցելով, որ հակառակ դեպքում անհնար կլինի քոլեջի հետագա գոյատևումը: Բայց ավաղ, մեծ էր կոլեկտիվի զարմանքը, երբ հաստիքների կրճատումներին հետևեց նոր աշխատողների մեծ հոսք:

Տիկին Ա. Արշակյանը իր խոսքով և կեցվածքով անհարգալից վերաբերմունք է դրսևորում դասախոսների նկատմամբ, անվանարկում է, նվաստացնում ուսանողների ներկայությամբ: Ուսանողների և ծնողների ներկայությամբ դասախոսներին վիրավորում է անհարգալից արտահայտություններով՝ «բարդակ», «գոմ», «գող», «տգետ», «մեռած հոգիներ», «վիտրինա», «անգրագետ», «մետաստազ», «ոհմակ», «վհուկ», «ներառական»: Նման բառապաշարը հարիր չէ տնօրենին:

Վախի մթնոլորտ ստեղծելով, սպառնալով, որ կհեռացնի աշխատանքից, աշխատողներին ստիպում է զեկուցագիր գրել այն մարդկանց անունով, որոնց նկատմամբ ունի անձնական հակասություն, խնդիրներ և հակակրանք:

Դասախոսներին ստիպում է հողագործական աշխատանքներ կատարել դասաժամերի հաշվին և շանտաժի է ենթարկում՝ սպառնալով զրկել դասաժամերից: Նման շանտաժի ենթարկվում են նաև ուսանողները՝ դասաժամերի հաշվին կատարելով հողագործական կամ շինարարական, վերանորոգման աշխատանքներ:

Պաշտոնավարման ընթացքում յուրացրել է կոլեկտիվի արհմիության գումարները՝ ծախսելով ոչ նպատակային ուղղությամբ: Կատարել է նաև ուսման վարձավճարների բարձրացման միանձնյա որոշում ՝ հաշվի չառնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և ծանր սոցիալական դրությունը: Տվյալ որոշումից տեղյակ չէ ոչ մանկավարժական խորհուրդը, ոչ էլ կառավարման խորհուրդը:

Խնդիրը բարձրաձայնվել է կոլեկտիվի կողմից, դիմում-բողոք է ուղղվել ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, ՀՀ Արմավիրի մարզպետին: Նախարարության աշխատակազմը 2 անգամ հանդիպել է կոլեկտիվի հետ, լսել են և ասել, որ ժամանակ է պետք հարցին լուծում տալու համար, սակայն հուսադրող քայլերով ձգձգել է հարցի լուծումը՝ մտահոգվելով, որ չխաթարվի ուսումնական պրոցեսը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում