Ուկրաինային անհրաժեշտ ԱՄՆ-ի բալիստիկ հրթիռները Դոնբասում ռուսական օբյեկտներին հարվածելու համար
Ուկրաինային անհրաժեշտ են ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներ, քանի որ դրանք թույլ կտան հարվածներ հասցնել Դոնբասում ռուսական օբյեկտներին, հայտնում է Defense News-ը։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերին ATACMS-ի տրամադրումը թույլ կտա նրանց հարվածներ հասցնել հիմնական լոգիստիկ հանգույցներին և օբյեկտներին։ Նմանատիպ զինատեսակ Ուկրաինան այս պահին չունի։
Հաղորդվում է, որ ATACMS-ը կարող է ոչնչացնել թիրախները մինչև 300 կմ հեռավորության վրա, ինչը երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի MLRS-ի օգտագործման շառավիղը։
Հրատարակության տվյալներով՝ այդ հրթիռներն արդյունավետ կլինեն Ղրիմում ՌԴ ռազմածովային ուժերի օբյեկտների և ռուսական С-300 և С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ պայքարում։