Գյումրիի օրը չեմ տոնում, որովհետև դա նույն է, որ մի որդիդ պատերազմին զոհվի, հուղարկավորության փողը ստանաս ու դրանով մյուսի հարսանիքը կազմակերպես. գյումրեցի
Ֆեյսբուքյան գյումրեցի օգտատեր Կարապետ Պողոսյանը գրում է.
«Գյումրու տոնին չեմ մասնակցում, դա նույն է, որ ախպորս տունը քանդվի ես քարերը բերեմ իմ տունն ընդարձակեմ...
Չեմ ուրախանում, որովհետև շուշեցին քաղաք չունի, բերձորցին տունը կորցրեց, հադրութցին հոր գերեզմանին չի կարող այցելել...
Չեմ տոնում, որովհետև դա նույն է, որ մի որդիդ պատերազմին զոհվի, հուղարկավորության փողը ստանաս ու դրանով մյուսի հարսանիքը կազմակերպես։
#դավաճանը_պետք_է_հեռացվի»: