Ճապոնական ծովում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ռազմանավերի ջոկատները
Ռուսաստանի ռազմանավերի և Չինաստանի ռազմանավերի ջոկատները հանդիպել են Ճապոնական ծովում՝ «Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ ռուսական նավատորմը ներկայացված է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մի շարք նավերով։
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերը վարժանքներին են ուղարկել «Նիան Չանգ» ավիակիր նավը, «Յան Չեն» պարեկային նավը և «Դոնգ Պինհու» համալիր մատակարարման նավը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների նավերի անձնակազմերը միմյանց ողջունել են՝ համաձայն ռազմածովային արարողության։