Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Հայաստանում արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արեւմուտք-Ռուսաստան առճակատման կիզակետում հայտնված Հայաստանը, որը վերջին տարիներին մե՛կ թեքվում է դեպի Արեւմուտք, մե՛կ Ռուսաստան, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր քաղաքական լարախաղացությամբ է զբաղված՝ վտանգելով ու վայրիվերումների ենթարկելով պետությունը, կարծես կողմնորոշվել է ու գնում է Արեւմուտքի ուղղությամբ: Թեեւ, ոմանց կարծիքով, այդ շեղումն ավելի կոնկրետ է՝ դեպի ԱՄՆ, որը փորձում է դուրս մղել ՌԴ-ին այս տարածաշրջանից։

Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ու այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւս հուշում են, որ հայաստանյան իշխանություններն այլեւս կրտսեր եղբոր կարգավիճակում չեն փորձում թույլտվություն ստանալ ՌԴ-ից, այլ Արեւմուտքի հետ են որոշումներ կայացնում։ Մինչդեռ տարիներ շարունակ  տարածաշրջանում հարցերի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է եղել: Եվ մինչեւ վերջերս էլ Փաշինյանը գնում էր Բրյուսել, բայց ոչ մի կոնկրետ պայմանավորվածության չէր գալիս, որովհետեւ դրանից անմիջապես հետո շտապում էր Մոսկվա՝ «ատչյոտ» տալու, զեկուցելու ու հասկանալու, թե ինչ է թույլատրված, ինչ՝ ոչ։ Իսկ նախօրեին բրյուսելյան հանդիպման ընթացքում կետ առ կետ քայլերի հաջորդականությունն է որոշվել։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բրյուսելում փակ դռների ետեւում մոտ չորս ժամ տեւած հանդիպումից հետո պայմանավորվել են՝ արտգործնախարարների մակարդակով շարունակել «առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ», եւ որոշվել է, որ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում:
Ինչ վերաբերում է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստին, վարչապետի գրասենյակը հայտնում է, որ այն տեղի կունենա նոյեմբերին՝ Բրյուսելում։ Նույն ամսում կրկին կհանդիպեն Փաշինյանն ու Ալիեւը։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Արցախի կարգավիճակի մասին որեւէ խոսք չկա հրապարակված հայտարարություններում։

Հայաստանյան ռուսամետ քաղաքական-քաղաքագիտական հատվածը տեղի ունեցածը որակում է որպես ՌԴ-Արեւմուտք մրցակցություն` Հայաստանի համար, նշելով, թե Արեւմուտքը ցանկանում է Արցախը Բաքվին հանձնելով ու Մեղրիի միջանցքը բացելով՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Իսկ Ռուսաստանը, հակառակը, ուզում է հնարավորինս առկախել Արցախի խնդրի լուծումը, որպեսզի այնտեղ հայ բնակչությունը մնա եւ պահպանվի, ու ամրագրվի խաղաղապահների ներկայությունը։ 

Արտաքին քաղաքական վերջին գործընթացները եւ Արեւմուտքից ու Ռուսաստանից հնչող հայտարարություններն ու քայլերը եւս հուշում են, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ուղղությամբ: Թերեւս սրանով էր պայմանավորված բրյուսելյան հանդիպումից առաջ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի նյարդային հայտարարությունն առ այն, որ Արեւմուտքը փորձում է յուրացնել իրենց դափնիները եւ չի կարող միջնորդի դեր ստանձնել։ «Դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման է նման։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, եւ այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա... Եթե ինչ-որ մեկն իրեն որպես միջնորդ է ներկայացնում` այդպիսին չհանդիսանալով, ապա, ըստ ամենայնի, նա որեւէ բան առաջարկել չի կարող եւ ցանկանում է պարզապես ի ցույց դնել իր մասնակցությունը»,- ասել էր խոսնակը։

Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր նախագահող է նշանակում նախկին փոխպետքարտուղարին եւ հստակ հանձնառություն վերցնում տարածաշրջանային հարցերի լուծման առումով։ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի եռանախագահողները հեռախոսազրույց են ունենում Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից առաջ եւ հաստատում իրենց պատրաստակամությունը` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առումով։ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանները մերժում են Ադրբեջանի ԱԳՆ հրավերը՝ այցելել Շուշի եւ այլն։

Սրան գումարենք նաեւ մեր ստացած տեղեկությունը, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս հավաքել է արեւմտամետ քաղաքագետներին եւ հանձնարարել, որ զբաղվեն արեւմտյան քարոզչությամբ եւ հատկապես ԱՄՆ-ի քարոզչությամբ, որի` մեր տարածաշրջանում ակտիվացմամբ իրենք խիստ շահագրգռված են: 

«Արեւմուտքը, միանշանակ, քայլեր է ձեռնարկում, որ ամրապնդվի տարածաշրջանում, քանի որ Արեւմուտքը համարում է, որ 2020 թվականից հետո էականորեն զիջել են իրենց դիրքերը, եւ, այո, օգտագործում է հակառուսական թեզը»,- ասում է քաղաքագետ Արման Աբովյանը։ Նրա դիտարկմամբ՝ վեկտորը ոչ թե միայն ԱՄՆ-ի, այլեւ Արեւմուտքի կողմ է թեքվում, պարզապես, ինչպես ինքն է ասում, ԱՄՆ-ն ու Բրյուսելը վերջին ամիսներին «պասերով»՝ համաձայնեցված են իրար հետ խաղում, ինչը եւս վկայում է Հարավային Կովկասում հավաքական վեկտորի բարձրացման շահագրգռվածության մասին:

«Այդուհանդերձ, այս գործընթացը չի կարելի դիտարկել լոկ Հայաստանի ու Արցախի տեսանկյունից, եկեք հասկանանք, թե ինչով է պայմանավորված իրենց շահագրգռվածությունը։ Գիտենք, որ ուզում են Իրանի վրայից հանել սանկցիաները, այս պարագայում մեխանիկորեն առաջ է գալիս Իրանի հետ լոգիստիկ խնդիրների, այն է՝ ճանապարհների բացման խնդիրը, ամփոփ ասած՝ տնտեսական շահերը։ Իրանը հարուստ երկիր է, եւ պետք է կապ ապահովել, եւ այստեղ Արեւմուտքը ոչ միայն զուտ Իրանում ազդեցություն ավելացնելու խնդիր ունի, այլեւ այն ուղիների լոգիստիկայի, որոնց միջոցով ինքը հարաբերվելու է»։ Քաղաքագետի գնահատմամբ՝ մեր շահը պահանջում է չենթարկվել այս կամ այն վեկտորի ճնշումներին․ «Իրենց հետաքրքրությունները մեր շահերի հաշվին չպետք է բավարարեն։ Հիմա Արեւմուտքը որ ասում է՝ արագ պետք է ճանապարհային ուղիները բացել, բա մենք չասե՞նք՝ այ ընկեր, ո՞նց կարող ենք բացել, երբ որ այսօր Հայաստանի տարածքն օկուպացված է, երբ Արցախն այսօր ապամոնտաժման խնդրի առջեւ է կանգնած, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ ճնշում է, ասում, որ Սյունիքով պիտի միջանցք տաք, իսկ իրենք ասում են` եկեք մեր խնդիրները լուծենք, իսկ ձեր խնդիրներին, օրինակ` Հայաստանի մասնատման վտանգին, կանդրադառնանք ավելի ուշ»։