Թեհրանի պատասխանը բացասաբար է ընդունվել Վաշինգտոնում. մանրամասներ Իրան-ԵՄ միջուկային գործարքի բանակցություններից
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու՝ արևմտյան առաջարկին Թեհրանի ներկայացրած պատասխանը բացասաբար է ընդունվել Վաշինգտոնում, հաղորդում է Politico-ն։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, եվրոպացի դիվանագետն Իրանի պատասխանը որակել է «բացասական և անհիմն»։
Եվրամիությունն օգոստոսին ներկայացրել է համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ փաստաթղթի փոխզիջումային տարբերակը։
Այն կազմվել է ԵՄ-ի կողմից՝ խորհրդակցելով ամերիկյան և իրանական պատվիրակությունների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել է, որ «կառուցողական պատասխան» է տվել միջուկային գործարքի վերաբերյալ առաջարկներին։