ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Տոկաևին
Ամերիկայի Միացյալ Նահանգները մնում է Ղազախստանի բարեկամն ու գործընկերը և պատրաստ է աջակցել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը, հայտնել են հանրապետությունում ԱՄՆ դեսպանատանը։
«Միացյալ Նահանգները մնում է Ղազախստանի վստահելի բարեկամն ու գործընկերը և պատրաստ է աջակցել, քանի որ Ղազախստանը հետամուտ է լայնածավալ բարեփոխումներին», - ասվում է ԱՄՆ դեսպանատան սոցիալական ցանցում հինգշաբթի օրը հրապարակված գրառման մեջ:
Դիվանագիտական վարչությունը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Միացյալ Նահանգների և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների արդյունավետ քննարկման համար։