Արգենտինայում փորձել են գնդակահարել փոխնախագահ Կիրշներին (տեսանյութ)
Բուենոս Այրեսում մահափորձ է կատարվել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Կիրշների դեմ, նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել է, հայտնում է The Guardian-ի բրիտանական հրատարակությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Կիրշների տան մոտ կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Սպանության փորձի տեսագրությունից երևում է, որ տղամարդն ատրճանակն ուղղել է փոխնախագահի դեմքին, սակայն չի կրակել։
«Տղամարդը, ում հայտնաբերել են մոտակայքում գտնվողները, ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը սպանության փորձ է անվանել Քրիստինա Կիրշների վրա ատրճանակ ուղղած տղամարդու արարքը: