Անն Լինդեն ողջունել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter-ում
ողջունել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հանդիպումը։
«Ողջունում եմ Շառլ Միշելի
ներգրավվածությունը գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների
չորրորդ հանդիպումը։ Եվրոպական Միության համար կարևոր է Հարավային
Կովկասում խաղաղության և կայունության գործընթացի մաս լինելը», - գրել է
նա։
Լինդեն իր Twitter-ում նաև հրապարակել է
Միշելի գրառումը, որում վերջինս նշում է, որ Փաշինյանի և Ալիևի հետ
հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում։
Հիշեցնենք՝ Բրյուսելում տեղի ունեցած
հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են իրենց
երկրների ԱԳ նախարարների և սահմանազատման հանձնաժողովների առաջիկա
հանդիպումների մասին։