Լոռիում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. հիվանդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր ավտովթար է տեղի
ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Գյուլագարակ–Գարգառ
ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ЗИЛ և Haise
մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
Վթարի
մասին Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակից տեղեկությունը
փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական
վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական
խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է
վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և
վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ Haise ավտոմեքենան
հաշվառված է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և նրանք հիվանդ
էին տեղափոխում Ստեփանավանից մեկ այլ հիվանդանոց: Վիրավորներից մեկը
տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնի բուժքույրը: