Մեծ Մանթաշ գյուղում այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։25-ին Շիրակի
մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ
գյուղի արոտավայրերում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 17:04-ին: Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։