Էջմիածնի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է
բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի
տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2»
կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական
վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և
ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում․ իրականացվում է բնակիչների տարահանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին։