Անցկացվել են մարտավարական պարապմունքներ
Սեպտեմբերի 1-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ։
Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր,
չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել
նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման
ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները:
Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել
մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման
գործողությունների հմտությունները։