Առաջիկայում նախարարություններում կրճատումներ են սպասվում
Արմեն Երիցյանի կարծիքով` վարչապետի այն տեսակետը, որ նախարարությունները պետք է ավելորդ հաստիքներից ձերբազատվեն, ճիշտ է, քանի որ այդ դեպքում մնացած աշխատողների աշխատավարձերը կբարձրանան:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ նախարարությունները ուռճացված են աշխատում, Երիցյանը ձեռնպահ մնաց կոնկրետ պատասխան տալուց, փոխարենը կոնկրետացրեց, որ ինքը իշխանություն է և իր ու իշխանության հարաբերություններում ամեն ինչ նորմալ է: Նորմալ են նաև իր և մարզպետների հարաբերությունները: Նրա բոլոր հանձնարարությունները մարզպետներն առանց տրտնջալու կատարում են:
Իշխանություն ներկայացնող Արմեն Երիցյանը գոհ է ոչ միայն իր ենթակայության տակ գտնվող մարզպետների, այլև իր աշխատանքից: