Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ  է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության  արմատներն ու հիմքը»։  

«Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», - ասել է Ռ. Վարդանյանը։

Նա ասել է նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։

Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել  ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:

Վարդանյանը նաև համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։

Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝  ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։

Հայտարարությունը

Այս ձայնագրությունն անում եմ Արցախում՝ բացառիկ Տնջրի ծառի մոտ, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հնագույն ծառերից մեկը։ Այս ծառը կյանքի խորհրդանիշ է: Խորհրդանիշն այն բանի, որ, չնայած բոլոր հողմերին, կյանքը շարունակվում է, եթե կան արմատներ, որոնք պահում են ծառը: Արցախը համայն հայության արմատն ու հիմքն է։ Եվ այստեղ է ահա, որ ուզում եմ դիմել ձեզ հետևյալ խոսքով:  

Ես որոշել եմ տեղափոխվել Արցախ։ Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Երկու պատերազմ տարած և անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված  են զգում։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք արցախցիների հետ լինել։ Մենք պետք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլև օգնենք գործնական աշխատանքով։ Սա հայության կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զորության վայր, և մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարավոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացության մատնվի։

Այդ պատճառով որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ։ Այս որոշումն ընդունելն  ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա է ճիշտը։ Հուսով եմ՝ ռուս գործընկերներս ու ընկերներս իմ այս որոշումը կընդունեն ըմբռնումով՝ որպես իրենց բարեկամի որոշում։

Ուզում եմ դիմել Ռուսաստանին։ Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկա է Արցախում, որի խաղաղապահները պաշտպանում են արցախցիների անվտանգությունը։ Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Ուզում եմ դիմել մեր հարևաններին, որոնք հաճախ շատ ագրեսիվ հռետորաբանություն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրեք սեղմել զսպանակը։ Սա վտանգավոր ու անհեռատես ճանապարհ է, և կիրառվող ուժն անպայման մի օր բումերանգի պես ետ կհարվածի։ Պետք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Մենք թույլ չենք տա, որ հայերին աստիճանաբար դուրս մղեք այստեղից։ Դա անհնար է, քանի որ սա հայության պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնության բնօրրանն է։ Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերեն տառերը։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են հազարավոր տարիներ այստեղ ապրած հսկայական թվով հայերի նախնիները։ 

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝  հստակ  նշելով, որ կարգավիճակը որոշված չէ։ Համոզված եմ, որ Արցախի ապագա կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրությունը, որտեղ անպայման պետք է ներկայացված լինեն բուն Արցախի բնակիչները և Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան։


Ուզում եմ դիմել համաշխարհային հանրությանը։ Աշխարհում այսօր բազմաթիվ  հակամարտություններ կան, և բոլորին անհանգստացնում են միայն նրանք, որոնք մոտ են իրենց սահմաններին։ Բայց այն, ինչ կատարվում է Արցախում, վերաբերում է բոլորին։ Սա պարզապես հինավուրց հող ու էթնոս չէ. սա քաղաքակրթության օրրաններից մեկն է, քրիստոնեության օրրաններից մեկն է: Եվ մշակութային, և էթնիկ զտումներն այստեղ անհնարին են ու աներևակայելի։ Այստեղ՝ այս հողի վրա, կան հսկայական թվով քրիստոնեական եզակի հուշարձաններ, ողջ մարդկության մշակույթի և ժառանգության եզակի հուշարձաններ։ Ի վերջո, այստեղ պարզապես մեծանում են երեխաներ, որոնք պետք է նախ ողջ լինեն, ապա նաև՝ առողջ, երջանիկ, ինչպես ուրիշ երկրներում ապրող իրենց հասակակիցները: 

Ուզում եմ դիմել իմ հայրենակիցներին։ Այսօր մենք կանգնած ենք գրեթե նույն իրավիճակի առջև, ինչ 100 տարի առաջ, երբ հայությունը, ուժերը հավաքած, առաց զենք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն։ Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի և ամենադժվար ու օրհասական պահին պաշտպանվելու կարողության խորհրդանիշն է։ Հիմա համայն հայության համար վրա է հասել գոյաբանական Սարդարապատը։ Նո'ր Սարդարապատը։ Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, և քեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամեն բան: Մենք պետք է արթնանանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն բան անի, որ կասեցնի այս աղետը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։

Երկու շաբաթ առաջ ես առաջարկեցի ստեղծել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այդ ճակատը կապ չունի պատերազմի հետ։ Դուք ձեռնարկատե՞ր եք. մասնաճյուղ բացեք Արցախում։ Ուսանո՞ղ եք. եկեք աշխատելու որպես կամավոր: Ուսուցի՞չ եք, բժի՞շկ կամ իրավաբա՞ն. եկեք և առցանց խորհրդատվություններ անցկացրեք։ Լրագրո՞ղ եք կամ բլոգե՞ր: Եկեք գրելու և նկարահանելու, թե ինչպես է ապրում Արցախը։

Այսօր իշխանություններն ակնհայտորեն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Միայն միասին, միավորված մեկ միասնական ճակատում, մենք կկարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակվում է մի քանի տասնամյակ։ Միայն հզոր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հավատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ։

Սեփական օրինակով ես ուզում եմ ցույց տալ, թե որքան կարևոր է Արցախն ինձ և բոլորիս համար։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր նրանց, ովքեր հավատում և լսում են իմ ասածները. միացե՛ք, մենք հարկավոր ենք Արցախին։ Մենք միասին պետք է ստեղծենք Արցախի զարգացման հստակ ծրագիր և դարձնենք իրականություն՝ համակարգված և մասնագիտորեն կյանքի կոչելով այն։ Հակառակ դեպքում կկորցնենք մեր ազգի հենարանը։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը դառնա ուժեղ,  անվտանգ, զարգացած, երջանիկ,  դարձնել այն  հայության կենտրոն, ինչպես նաև  համաշխարհային  կենտրոններից մեկը: Եվ համոզված եմ, որ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, բոլոր ռեսուրսները, որովհետև մենք հայ ենք։
Ես հավատում եմ մեզ և վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: