Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է հրաժարվել Սորոսի փողերից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է 90-ականներին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը իրեն գումար առաջարկել քաղաքացիների գիտակցության մեջ կեղծ պատմական ճշմարտություն ձևավորելու նախագծերի համար, սակայն նա հրաժարվել է։ Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները.
Ըստ Լուկաշենկոյի, դեռ այն ժամանակ Մինսկը ձգտում էր ինքնիշխան քաղաքականություն վարել, հրատարակել սեփական դասագրքերը, ինչի համար ատելի դարձավ Արևմուտքի կողմից։
«Սորոսն առաջինն է եկել ինձ մոտ, նա փող է բերել պատմական ճշմարտության, դասագրքերի և այլնի համար։ Ես ազնվորեն և անկեղծ ասացի նրան` այլևս մի արի մեզ մոտ։ Ես այս քաղաքականությունը չեմ իրականացնելու։ Այդ ժամանակ ես դարձա դիկտատոր, ատելի, մեր երկիրը նույնպես։ Այն բանի համար, որ մենք ցանկանում էինք գրել մեր դասագրքերը, կառուցել մեր կյանքը, լինել ինքնիշխան և անկախ»,- ասել է Լուկաշենկոն։