Դիարբեքիրում ոստիկանության շենքի մոտ բեռնատար են պայթեցրել
Երեկ երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի Չընար շրջանում քուրդ զինյալների կողմից կողմից իրականացված պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել և 39 հոգի վիրավորվել են: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Դիարբեքիրի Չընար շրջանի ոստիկանության և հատուկ ստորաբաժանման շենքերի մոտ տեղակայված բեռնատարում ռումբ է եղել, որը պայթեցվել է քրդական PKK ուժերի կողմից: Պայթյունի հետևանքով 3 ոստիկան և 2 քաղաքացիական անձ սպանվել են, իսկ 39 հոգի վիրավորվել:
Դրանից անմիջապես հետո ոստիկանությունն ու հատուկ ջոկատայիններն անցել են գործողությունների և ոչնչացրել 8 PKK անդամների:
Դիարբեքիրի շրջանը 40 օրից ավելի է փակ է կողմնակի անձանց համար և բնակչությանն արգելված է փողոց դուրս գալ: