Կնոջս ֆեյսբուքյան էջին չեմ հետևում, բայց նա այլ բան է նկատի ունեցել․ Դումանյանը՝ կնոջ ընդդիմադիր գրառման մասին (լուսանկար, տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր կնոջ ֆեյսբուքյան էջին չի հետևում։ Համենայնդեպս, նա այդ պատասխանով խուսափեց լրագրողների այն հարցից, թե ինչպե՞ս է վերաբերվում Դումանյանն իր տիկնոջ՝ Անահիտ Դումանյանի հակաիշխանական գրառումներին, ընդ որում, դրանք շատ են։
«Ես առանձնապես չեմ հետևում իմ կնոջ գրառումներին, բայց ինքն այդ իմաստով չի գրել։ Նա այլ մեկնաբանություն է թողել, այլ կերպ են տարածել»,- ասաց Դումանյանը և գրառումը տարածողին հորդորեց ուրիշի ընտանիքի մեջ չմտնել։
Հիշեցնենք, որ Դումանյանի կինն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Թուրքը մտավ Աղավնո։ Գժվել կարելի է։ Իսկ մեզ մոտ խնջույքներ, փառատոններ․․․։ Զուգահեռ իրականություն, անտարբեր աշխարհ, ցավ․․․։ Եվ յուրաքանչյուրս սրա մասնակիրցն ենք»։
Ընդգծենք նաև, որ Անահիտ Դումանյանն այս գրառումն արել էր՝ տարածելով մեկ այլ օգտատիրոջ՝ Ա․ Արամյանի հրապարակումը։ Հրապարակման տեքստն՝ առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև․ «Շնորհավորում եմ Ձեզ Բաքու մտնող առյուծներ․ ՔՊ ական պոռնիկի սերունդները առանց կրակոց հայկական Աղավնոն հանձնեցին թուրքին, Օգոստոսի 25-ին թուրքը առանց կրակոց մտավ հայկական Աղավնո․․․»։
Հատկանշական է, որ Անահիտ Դումանյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է այդ հրապարակումը։
