Մակրոնը մտադիր է Ֆրանսիայի բանակը դարձնել Եվրոպայում լավագույնը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկրի բանակը տեխնիկայով պետք է դառնա առաջինը Եվրոպայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ընդունել ենք սպառազինության ծրագիր մինչև 2024 թվականը, որը թույլ կտա մեզ վերականգնել մեր հնարավորությունները, և ռազմավարությունը հարմարեցրել ենք ներկա իրավիճակին։ Սա ֆրանսիական բանակը կդարձնի առաջին բանակը Եվրոպայում»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը դեսպանների հանդիպման ելույթի ժամանակ։
Պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է ուժեղացնի միջուկային զսպման ուժերը։