Ռուսաստանում ընթացող զորավարժությանը կմասնակցի նաև Չինաստանը
Ռուսաստանում մեկնարկել են «Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 50 հազար զինծառայող, ինչպես նաև ավելի քան 5 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա։
Ըստ ՌԴ ՊՆ-ի զորավարժություններին մասնակցում են 140 ինքնաթիռ, 60 ռազմանավ, նավակներ և օժանդակ նավեր։
Զորավարժություններին հետևում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և այլ գործընկեր երկրների փորձագետներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոնղոլիան և Տաջիկստանը։
Dpa գործակալությունը նշում է, որ Չինաստանի և Հնդկաստանի մասնակցությունը հատկապես գրավել է Արևմուտքի ուշադրությունը։ Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 7-ը։